Հարցեր ունե՞ս։ Ազա՛տ զգա, կապվիր մեզ հետ։
Լուսանկարելու և բեռնելու մասին
- Կարելի՞ է նկարել սիրողական ֆոտոապարատով — Այո։ Կարելի է նույնիսկ նկարել բջջային հեռախոսով։ Սակայն փորձիր ստանալ հնարավորինս որակյալ լուսանկարներ, ծանոթացիր լուսանկարչության ամենապարզ կանոններին, դրանք կօգնեն քեզ ստանալ ավելի լավ արդյունք։
- Ես չգիտեմ ինչպես լուսանկար բեռնել Վիքիպահեստ նախագծում, կարո՞ղ եմ ուղարկել ձեզ, դուք տեղադրեք — Ոչ, լուսանկարը պետք է տեղադրես ինքդ։ Դժվարության դեպքում մենք կարող ենք օգնել քեզ։ Այնպես որ կապվիր մեզ հետ ցանկացած խնդրի կամ հարցի դեպքում։ Դու կարող ես նաև այցելել վորքշոփների, որոնք սեպտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվելու են Երևանում և Երևանից դուրս (հետևիր այս էջին մանրամասների համար)։
- Կարելի՞ է նկարելի մեկից ավել լուսանկար — Իհարկե, կարելի է։ Նկարիր որքան կարող ես, և բեռնիր Վիքիպահեստ։ Մենք կոչ ենք անում մրցույթի մասնակիցներին լուսանկարել հնարավորինս շատ հուշարձաններ ու փորձել ստանալ հնարավորինս բարձր որակ։
- Կարելի՞ է բեռնել լուսանկար. որը ստեղծվել է մի քանի տարի առաջ — Այո, միանշանակ։ Ավելին, եթե դու լուսանկարել ես հուշարձան, որը չի պահպանվել կամ նույնությամբ չի պահպանվել, կարող ես հավակնել հատուկ մրցանակի։
Հուշարձանների ցանկերի մասին
- Ի՞նչ անեմ, եթե անճշտություն կամ բացթողում եմ գտել հուշարձանների ցանկում — Կապվիր միջոցառման կազմակերպիչների հետ, նրանք կփորձեն շտկել թերությունները։
- Որտե՞ղ են Արցախի հուշարձանների ցանկերը — Այստեղ
Այլ
- Որտե՞ղ կարելի է գտնել վիճակագրություն բեռնված պատկերների մասին ― Վիճակագրական մի քանի գործիք կա․ , Մանրամասն վիճակագրություն ըստ երկրների (Հայաստան), Հայկական հուշարձանների 2020 թվականի մրցույթին վերբեռնված բոլոր լուսանկարները։
- Իսկ Սոցիալական կայքերում մրցույթը կարո՞ղ եմ գտնել — Եթե դու Ֆեյսբուքի օգտատեր ես, կարող ես միանալ մրցույթի միջոցառման էջին։ Ֆեյսբուքում, Ինստագրամում Թվիթթերում կամ մյուս սոցիալական ցանցերում կարելի է հետևել #wikilovesmonumentsarmenia և #WLMArmenia20 հեշթեգերին։
- Ինձ պետք չեն մրցանակներ, ինչո՞ւ մասնակցեմ մրցույթին — Մրցանակները մեր ամենակարևորը նպատակը չեն։ Մեր նպատակն է բացահայտել և հանրայնացնել մեր պատմամշակութային ժառանգությանը, լուսանկարների միջոցով բոլորին հասանելի դարձնել, և ամենակարևորը՝ Վիքիմեդիա նախագծերի միջոցով մեր մշակույթն աշխարհին ներկայացնելը։