Մրցույթին մասնակցելու ընդամենը երեք բան է հարկավոր՝
- Գտի՛ր Հայաստանի Հանրապետության կամ Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկերում այն հուշարձանները որոնք ցանկանում ես լուսանկարել (յուրաքանչյուր լուսնկար ունի իր համարանիշը, որը պետք է մուտաքրել պատկերը բեռնելիս)։
- Լուսանկարի՛ր հուշարձանները։
- Գրանցվի՛ր commons.wikimedia.org (Վիքիպահեստ) կայքում և սեպտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բեռնի՛ր այնտեղ լուսանկարներդ՝ յուրաքանչյուր լուսանկարի դեպքում մուտքագրելով հուշարձանի համարանիշը (լուսանկարը բեռնելու էջի հղումը կարող ես տեսնել այս էջի աջ մասում)։
Մրցույթի կանոնները
- Լուսանկարի հեղինակը դու ինքդ պետք է լինես
- Լուսանկարում պետք է մասնակի կամ ամբողջությամբ պատկերված լինի Հայաստանի Հանրապետությում պաշտոնապես գրանցված 23.460 հուշարձաններից որևէ մեկը
- Նկարի նկարագրության էջում պե՛տք է նշված լինի «Հուշարձանի համարը»/«Monument ID» (օրինակ՝ 10.23/14)
- Լուսանկարը Վիքիպահեստ պետք է բեռնված լինի սեպտեմբերի 1-ի ժամը 0։00 և սեպտեմբերի 30-ի ժամը 23։59 ընկած ժամանակահատվածում։
- Լուսանկարը պետք է տրամադրված լինի ազատ արտոնագրով (օրինակ CC BY-SA 3.0 արտոնագրով կամ ավելի ազատ)
- Լուսանկարի նվազագույն լուսաչափը պետք է լինի 4 մեգապիքսել (կողմերի բազմապատիկը 4 միլիոնից մեծ), հատուկ, հիմնավորված դեպքերում կարող են ընդունվել 2 մեգապիքսել չափսով նկար (նվազագույն 1600×1250), բայց դրանից փոքր լուսանկարները սովորաբար ջնջվում են Վիքիպահեստից։
Այլ պահանջներ, մրցույթի մասնակցության համար․
- Լուսանկարը չպետք է պարունակի երևացող, գրաֆիկական ջրանիշ (watermark), շրջանակ, ամսաթիվ, ստորագրություն և այլ տարրեր։
- Լուսանկարի կոմպոզիցիայի հիմնական տարրը պետք է լինի հուշարձանը, կամ հուշարանի հատվածը։ Այլ տարեր կարող են լինեն լուսանկարում, բայց չպետք է լինեն կոմպոզիցիայի հիմնական տարը։
- Լուսանկարը չպետք է պարունակի մարդկանց դեմքեր, թե իրավական թե գեղարվեստական պատճառներով։
Ազատ արտոնագիր ― Մրցույթին չի կարելի մասնակցել ուրիշի ստեղծած լուսանկարով։ Հիշեք, որ յուրաքանչյուր լուսանկար պաշտպանված է հեղինակային իրավունքներով, իսկ Վիքիպահեստ բեռնելով՝ մենք թույլատրում եք դրանք բոլորին օգտագործել ձանկացած ձևով և ցանկացած նպատակով։
Վիքիպահեստ ― Վիքիմեդիա֊նախագծերի մեդիաֆայլերի շտեմարանն է։ Այստեղ գտնվող շուրջ 64 միլիոն նկարներն ու տեսանյութերը գտնվում են ազատ արտոնագրի ներքո։ Հայերեն, անգլերեն, ռուսերեն և մնացած բոլոր վիքիպեդիաների խմբագիրները օգտագործում են այդ նյութերը՝ հոդվածները պատկերազարդելու համար։
Կարևոր է, որ Վիքիպահեստում գրանցվելուց հետո քո նախընտրանքներում թույլատրես էլեկտրոնային նամակ ստանալու ֆունկցիան։ Դա կարող ես անել այսպես․ սեղմիր էջի վերին աջ մասում գտնվող «Նախընտրություններ» (Preferences) հղման վրա, ապա նշան դիր «Enable email from other users»-ի կողքին։ Սա կարևոր է՝ հատկապես մրցույթում աչքի ընկած մասնակիցներին գտնելու համար։ Ձեր էլ․ փոստի հասցեն ոչ-ոք չի տեսնի։
Գրաֆիկական խմբագրիչ ― իրականությունը չաղճատող որոշ մշակում գրաֆիկական ծրագրի միջոցով թույլատրվում է, բայց ոչ դետալների, ոչ էլ կից կառույցների հեռացում և ավելացում։