Լուսանկարները գնահատելու է Հայաստանյան և օտարերկրյա պրոֆեսիոնալ լուսանկարիչներից, ճարտարապետներից, արվեստագետներից և ոլորտի այլ ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին։
Ժյուրին գնահատելու է աշխատանքները երեք հետևյալ չափանիշներով՝
- Գեղարվեստական արժեք
- Տեխնիկական կատարում և որակ
- Իլյուստրատիվ արժեք
Առավելագույն միավորներ հավաքած, լավագույն 10 լուսանկարների հեղինակները պարգևատրվելու են մրցանակներով, իսկ լուսանկարները անցնելու են միջազգային փուլ։
Նախատեսված են նաև հատուկ անվանակարգեր։
Հավելյալ օբյեկտիվությունն և անաչառությունն երաշխավորելու նպատակով ժյուրի կազմը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, լուսանկարների գնահատումից և արդյունքների ամփոփումից հետո։
Մրցույթին ուղարկված աշխատանքների մեծ քանակի դեպքում, հիմնական ժյուրիի աշխատանքը իրագործելի դարձնելու համար հնարավոր է ձևավորվի նախնական գնահատման խումբ։ Այդ խումբը զտելու է ակնհայտ և կոպիտ տեխնիկական թերություններով և կոմպոզիցիոն սխալներով, ինչպես նաև մրցույթի այլ պայմաններին չհամապատասխանող լուսանկարներ, հիմնական ժյուրիի աշխատանքը ավելի իրագործելի դարձնելու համար։ Այդ խմբում նույնպես ընդգրկված են լինելու, ոլորտի ներկայացուցիչներ և կամավորներ։
Տեղական մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2020 թ․ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, մինչև նոյեմբերի 15–ը։
Մրցույթի մասնակիցներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց էլ–փոստի և մասնակցի քննարկման էջերին, որոնց միջոցով կազմակերպիչները հնարավոր է փորձեն ձեր հետ կապ հաստատել։