Վիքին սիրում է հուշարձաններ (Wiki Loves Monuments), ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ, որն անցկացվում է սեպտեմբեր ամսին։ Մասնակիցները լուսանկարում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները և ապա դրանք բեռնում Վիքիպահեստ։ Նպատակը մասնակից երկրներում ճարտարապետական հուշարձանների նկատմամբ հետաքրքրության հրավիրումն է։ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է 2010 թվականին Նիդերլանդներում։ Հաջորդ տարի մրցույթն անցկացվել է եվրոպական ևս մի…